ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
2022թ. գրանցվել է ոչ ծանր, միջին ծանրության, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների թվի աճ

2022թ. գրանցվել է ոչ ծանր, միջին ծանրության, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների թվի աճ

2022թ. գրանցվել է ոչ ծանր, միջին ծանրության, ծանր եւ առանձնակի ծանր հանցագործությունների թվի աճ։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, 2022թ. գլխավոր դատախազության գործունեության մասին հաշվետվությունը ներկայացնելու ժամանակ, մայիսի 3-ին ասել է հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

2021թ. համեմատ  ոչ ծանր հանցագործությունների թիվն ավելացել է 2 831-ով կամ 19,3 տոկոսով (2021թ.՝ 14 629, 2022թ.՝ 17 460), միջին ծանրության հանցագործություններինը՝ 2 383-ով կամ 29,8 տոկոսով (2021թ.՝ 7 988, 2022թ.՝ 10 371), ծանր հանցագործությունների թիվը՝ 633-ով կամ 14,2 տոկոսով (2021թ.՝ 4 447 – 5 080), իսկ առանձնակի ծանր հանցագործություններինը՝ 530-ով կամ 151,4 տոկոսով (2021թ.՝ 350 - 880)։

  • Կիսվել: