երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
2022 թ.-ին հակակոռուպցիոն կոմիտեում կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար դատի է տրվել  63 պաշտոնատար անձ. Աննա Վարդապետյան

2022 թ.-ին հակակոռուպցիոն կոմիտեում կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար դատի է տրվել 63 պաշտոնատար անձ. Աննա Վարդապետյան

2022 թվականի ընթացքում կոռուպցիոն բնույթի ավարտված նյութերով, քրեական գործերով և քրեական վարույթներով պատճառված ընդհանուր գույքային վնասը կազմել է միլիարդ 221 միլիոն 849 հազար 983 դամ, որից վերականգնվել է 873 միլիոն 265 հազար 480 դրամը: 

Այս մասին այսօր Ազգային Ժողովում իր ելույթում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

«2022 թվականի ընթացքում դատարաններում քննվել և ավարտվել է կոռուպցիոն բնույթի 99 քրեական գործ 197 անձի վերաբերյալ: Այս քրեական գործերով պատճառված ընդհանուր վնասը կազմել է 228 միլիոն 294 հազար 243 դրամ, որից վերականգնվել է 217 միլիոն 751 հազար 457 դրամը»,- հայտնեց նա:

Աննա Վարդապետյանը նշեց, որ 2022 թվականին հակակոռուպցիոն կոմիտեում  քննված քրեական վարույթներով  կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար դատի է տրվել  63 պաշտոնատար անձ:

  • Կիսվել: