երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
2020 թվականին  կմեծանան հաշմանդամություն ունեցող անձանց և կենսաթոշակառուների մշակութային կյանքին մասնակցելու հնարավորությունները․ սոցապ նախարար

2020 թվականին կմեծանան հաշմանդամություն ունեցող անձանց և կենսաթոշակառուների մշակութային կյանքին մասնակցելու հնարավորությունները․ սոցապ նախարար

2020 թվականի փետրվարից կմեծանան հաշմանդամություն ունեցող անձանց և կենսաթոշակառու քաղաքացիների մշակութային կյանքին մասնակցելու հնարավորությունները: Այս մասին ֆեյսբուքում գրառում է արել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ 

Հրապարակման համաձայն՝ այս իրավունքն ապահովելու նպատակով ԿԳՄՍ նախարության հետ համատեղ բարելավել են ընթացակարգերը, մեծացրել ծավալները՝ ներառելով թանգարանները: «Այլևս հարկավոր չէ սոց. ծառայություններից նախապես տոմսեր վերցնել, պարզապես պետք է անձնագրով և անհրաժեշտոության դեպքում հաշմանդամությունը հավաստող փաստաթղթով մոտենալ մշակութային օջախներ։

Այլևս հարկավոր չէ սոց. ծառայություններից նախապես տոմսեր վերցնել, պարզապես պետք է անձնագրով և անհրաժեշտոության դեպքում հաշմանդամությունը հավաստող փաստաթղթով մոտենալ մշակութային օջախներ:
Այսպիսով մեր քաղաքացիները կկարողանան պետական յուրաքանչյուր թատրոն հաճախել տարին 3 անգամ և յուրաքանչյուր թանգարան՝ ամիսը 2 անգամ։ Արդյունքում տարեկան առնվազն 48 ներկայացման և ամեն օր թանգարաններ այցելել անվճար հնարավորություն կունենան:
Հույս ունեմ, որ մշակութային օջախները հնարավոր ամեն բան կանեն, որպեսզի ապահովեն նաև ֆիզիկական և բովանդակային մատչելիությունը:»,- ասվում է գրառման մեջ։ 

  • Կիսվել: