հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
2019թ-ին արդարադատության նախարարությունը ստացել է ներման 80 խնդրագիր, Բադասյան

2019թ-ին արդարադատության նախարարությունը ստացել է ներման 80 խնդրագիր, Բադասյան

2019 թ-ին Արդարադատության նախարարությունը ստացել է ներման 80 խնդրագիր։ Այս մասին այսօր «2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Նրա խոսքով, նախորդ տարի ներում է շնորհվել 3 դատապարտյալի։

Նախարարը հայտնեց նաև, որ նախորդ տարի ւրականացվել են իրական փոխօգնության ոլորտին առնչվող 5 միջազգային պայմանագրի նախագծման, մշակման, ստորագրման համար անհրաժեշտ աշխատանքները:

Նշվեց նաև, որ քաղաքացիների փոխանցման 144 դիմումների վերաբերյալ իրականացվել են դատական վարույթում գտնվող գործերով հանացագործություն կատարած անձանց գործի նյութերի ուսումնասիրություն, որոնց արդյունքում իրավասու դատարաններ են ներկայացվել Արդարադատության նախարարի 23 միջնորդություն։

  • Կիսվել: