շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
2007թ-ից վճարումներից չարամտորեն խուսափելու համար հետախուզվողը հայտնաբերվել է

2007թ-ից վճարումներից չարամտորեն խուսափելու համար հետախուզվողը հայտնաբերվել է

Ոստիկանության Հրազդանի բաժնի և ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 27-ին Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկում հայտնաբերել, ձերբակալել և Հրազդանի բաժին են տեղափոխել Հովիկ Ե.-ին:

Նա 2007 թ. հոկտեմբերի 24-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը) 2-րդ մասի մեղադրանքով:

Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:

Խափանման միջոցը՝ կալանք:

  • Կիսվել: