կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
20-ամյա օտարերկրացու խուզարկությամբ մեֆիդրոն տեսակի թմրամիջոց է հայտնաբերվել

20-ամյա օտարերկրացու խուզարկությամբ մեֆիդրոն տեսակի թմրամիջոց է հայտնաբերվել

Ապրիլի 10-ի երեկոյան ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները Գյումրու Բաղրամյան փողոցում ձերբակալել ու բաժին են տեղափոխել օտարերկրացի 20-ամյա մի երիտասարդի։

Ոստիկանությունից հայտնում են, որ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է կապույտ փոշենման զանգված։ Ըստ ձերբակալվածի՝ հայտնաբերվածը մեֆիդրոն տեսակի թմրամիջոց է։

Նա ներկայացվել է տարածքային քննչական բաժին, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։

  • Կիսվել: