երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
20-ամյա երիտասարդի վարորդական վկայականը կասեցված էր, ու մեքենայում էլ ուներ թմրամիջոց

20-ամյա երիտասարդի վարորդական վկայականը կասեցված էր, ու մեքենայում էլ ուներ թմրամիջոց

Սեպտեմբերի 30-ին կեսգիշերն անց Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհինն Գեղարքունիքի մարզի պարեկները կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա, որը 20-ամյա երիտասարդը վրում էր կասեցված վարորդական վկյականով:

Ոստիկանությունից հայտնում են, որ վարորդին մեքենայով հանդերձ հատուկ պահպանվող տարածք տեղափոխելու ընթացքում պարեկները մեքենայի տեսանելի վայրում նկատել են կանեփանման զանգված:

Երիտասարդը ձերբակալվել է, խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մոխրացած զանգվածով կաթուցիչ, իսկ մեքենայի սրահից երիտասարդը իրավապահներին է ներկայացրել երկու փաթեթ՝ 31 գրամից ավելի կանեփանման զանգվածով:

Ձեռնարկվում են միջոցառումներ թմրանյութը երիտասարդին իրացրած  անձին հայտնաբերելու ուղղությամբ:

  • Կիսվել: