շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
19 տարեկանից բարձր դատապարտյալները ևս հնարավորություն կունենան ատեստատ ստանալ․ փոխնախարար

19 տարեկանից բարձր դատապարտյալները ևս հնարավորություն կունենան ատեստատ ստանալ․ փոխնախարար

«Շատ են այնպիսի դատապարտյալները, որոնք, լինելով 25, 35 տարեկան դեռևս չունեն միջնակարգ կրթության համապատասխան վկայական՝  9-րդ կամ 12-րդ դասարանի ատեստատներ և չեն կարող հավակնել ավելի բարձր կրթություն ստանալու իրենց իրավունքին»,-  այս մասին նշեց Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում՝ ներկայացնելով «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Համաձայն նախագծի՝ 19 տարեկանից բարձր դատապարտյալները ևս հնարավորություն կունենան ատեստատ ստանալ։

Փոխնախարարի խոսքով, այս պահին ՔԿՀ-ներում գտնվող  շուրջ 300 դատապարտյալներ  չունեն  9-րդ կամ 12-րդ դասարանի ատեստատներ։

«Ոչ գրագիտության բավական բարձր մակարդակ կա ՔԿՀ-ներում,  սա թույլ չի տալիս ավելի արդյունավետ իրականացնել սոցիալ-հոգեբանական աշխատանքները»,-նշեց փոխնախարարը։

Սարգսյանն ընդգծեց, որ այս պայմաններում դատապարտյալները չեն կարող ունենալ աշխատանքային շուկայում բարձր պահաջարկ ունեցող աշխատանք․ «ՔՀԿ-ների տեսանկյունից սա  կարևոր նշանակություն ունի դատապարտյալների վերասոցիալականացման համար»։

  • Կիսվել: