հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
1212 փաստաբաններ հարկային խնդրահարույց կարգավորումների դեմ կոլեկտիվ հանրագիր են ներկայացրել կառավարությանը

1212 փաստաբաններ հարկային խնդրահարույց կարգավորումների դեմ կոլեկտիվ հանրագիր են ներկայացրել կառավարությանը

1212 փաստաբանի կողմից ստորագրված հարկային խնդրահարույց կարգավորումների դեմ կոլեկտիվ հանրագիրն այսօր՝ հունվարի 17-ին, ներկայացվել է կառավարություն: Այս մասին տեղեկացրել են ՀՀ փաստաբանների պալատից՝ կից ներկայացնելով փաստաթուղթը:

Փաստաբանները շարունակում են բարձրաձայնել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի առաջացրած խնդիրների մասին։

Արդեն իսկ ուժի մեջ մտած կարգավորումներով փաստաբանական ծառայություններ մատուցող՝ շրջանառության հարկ վճարողներին պարտադրվում է անցնել հարկման ընդհանուր համակարգ (վճարել ԱԱՀ և շահութահարկ), ինչպես նաև փաստաբանական գրասենյակների կողմից անվճար հիմունքներով մատուցվող ծառայությունները ենթարկվում են հարկման ավելացված արժեքի հարկով:

Փաստաբանական ծառայություններ մատուցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարման ենթակա հարկը փաստացի բարձրացել է 6-8 անգամ (5 տոկոս շրջանառության հարկի փոխարեն հարկվում են ավելացված արժեքի հարկով (ԱԱՀ) (դրույքաչափը՝ 20 տոկոս) և շահութահարկով (դրույքաչափը՝ 18-23 տոկոս)։

Փաաստաբաններն ընդգծում են՝ օրենքի կիրառման հետևանքով Հայաստանի Հանրապետության իրավաբանական օգնության համակարգը, որի առանցքային դերակատարներից է փաստաբանական ինստիտուտը, ենթարկվում է ոչ իրավաչափ և չհիմնավորված ճնշման:

 

  • Կիսվել: