ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
10-ամյա տղա երեխայի սեռական բռնության ենթարկվելու հարցը ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում է

10-ամյա տղա երեխայի սեռական բռնության ենթարկվելու հարցը ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում է

10-ամյա տղա երեխայի սեռական բռնության ենթարկվելու հարցը գտնվելու է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում: Այս մասին տեղեկանում ենք Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հաղորդագրությունից։

Մարդու իրավունքների պաշտպանն հունվարի 29-ին իր նախաձեռնությամբ ընդունել է գործում ներգրավված փաստաբանին, երեխային և նրա մայրիկին։

Արման Թաթոյանն առանձնազրույցներ է ունեցել ինչպես երեխայի, այնպես էլ վերջինիս մայրիկի հետ։

«Հարցը գտնվելու է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում։ Գրություններ են հասցեագրվելու Ոստիկանություն, Քննչական կոմիտե և իրավասու այլ մարմիններ»,- մասնավորապես ասված է նրա տարածած հայտարարությունում։

  • Կիսվել: