շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
1 օրում բացահայտվել է հանցագործության 54 դեպք

1 օրում բացահայտվել է հանցագործության 54 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 4-ից 5-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 54 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու` 7, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 5, խարդախության և ընտանեկան բռնության՝ 3, հարկերից խուսափելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 2-ական, կողոպուտի, յուրացնելու կամ վատնելու, համակարգչային հանցագործության, խուլիգանության, ապօրինի ծառահատման, իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու, կեղծ ձեռնարկատիրության, ինքնիրավչության, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, վեներական հիվանդությամբ կամ սեռավարակներով վարակելու և փաստաթուղթ կեղծելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 8 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, և կողոպուտի 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: