Զուրաբիշվիլին ափսոսանք է հայտնել, որ իրեն հնարավորություն չի ընձեռվել Թբիլիսիում հանդիպելու Հայաստանի վարչապետի հետ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ափսոսանք է հայտնել, որ իրեն հնարավորություն չի ընձեռվել հանդիպելու աշխատանքային այցով Թբիլիսի այցելած՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի նախագահի ֆեյսբուքյան էջից։
Զուրաբիշվիլիի էջում, մասնավորապես, ասված է. «Վրաստանի նախագահը ողջունում է ՀՀ վարչապետի այցը երկիր, բայց ցավալի է, որ Վրաստան կատարած այցի ընթացքում նախագահին հնարավորություն չի տրվել հանդիպելու և պատշաճ ընդունելու երկրների ղեկավարներին։
Ցավալի և ուշագրավ է նաև, որ պատկան մարմինները նախագահին չեն տեղեկացնում երկրում բարձր մակարդակի այցերի, հանդիպումների կամ միջոցառումների մասին»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան:


