Զրահաբաճկոնների ներմուծման գործում կոռուպցիոն ռիսկեր չենք տեսել. ՊԵԿ նախագահ
Զրահաբաճկոնները և առհասարակ ռազմական նշանակության ապրանքները ներկրվում և ձևակերպումներ են ստանում համապատասխան ընթացակարգով, որն իրենից գաղտնիություն է ենթադրում: Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով պարտերազմի օրերին 600 դոլարով զրահաբաճկոններ ներմուծելու վերաբերյալ հայտարարությանը, ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
Հարցին, թե քննություն սկսվե՞լ է ներմուծման գործընթացում կոռուպցիոն ռիսկերի համար, Հովհաննիսյանը նշեց, որ ներմուծման գործընթացում որևէ կոռուպցիոն ռիսկ չեն տեսել, որևէ քննություն և գործընթաց սկսելու հիմքեր չեն արձանագրել:
Նշենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իր վերջին հարցազրույցում ասել էր, որ կառավարությունը, շրջանցելով Պաշտպանության նախարարությանը, զրահաբաչկոններ է գնել մեկ հատը 600 դոլլարով, երբ նման գին շուֆայում գոյություն չունի։
Այս հայտարարությանը ոչ մի պետական կառույց չի արձագանքել։