շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Զովաբեր համայնքում իրականացված ասֆալտապատման աշխատանքներում խախտումներեն հայտնաբերվել․ ՔՏՀԱՏՄ

Զովաբեր համայնքում իրականացված ասֆալտապատման աշխատանքներում խախտումներեն հայտնաբերվել․ ՔՏՀԱՏՄ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի հանձնարարականի հիման վրա, 2021 թվականի նոյեմբերի 9-12-ը ստուգումներ է իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքի ներհամայնքային 1-ին փողոցի ասֆալտապատման շինարարական աշխատանքների՝ քաղաքաշինության բնագավառում իրավական ակտերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ։

Ըստ այդմ՝ կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ խախտումներ են թույլ տվել շինարարությունն իրականացնող «Ճան Շին»,  հեղինակային հսկողություն իրականացնող «Ղազարյան  Շին» ՍՊ ընկերությունները։ Մասնավորապես՝

-իրականացված չէ  ճանապարհի եզրագծումը,

-փողոցի արհեստական անհարթությունների գծանշումը չի համապատասխանում նախագծով ձևանմուշին, ինչպես նաև նախագծով նախատեսված է եղել դեղին գույն, սակայն իրականացվել է սպիտակ գույնով,

-մաքրված չեն ջրահեռացման առուները։

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը հայտնաբերել է նաև, որ խախտումների դեպքում շինարարության վարման մատյանում բացակայել են շինարարության հեղինակային հսկողություն իրականացնողի համապատասխան նշումները։

Շինարարությունն իրականացնող «Ճան Շին», հեղինակային հսկողություն իրականացնող «Ղազարյան Շին» ՍՊԸ-ների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1578-րդ հոդվածի համաձայն «Ճան Շին» ՍՊ ընկերության տնօրեն  Ա․ Ալավերդյանը և հեղինակային հսկողություն իրականացնող «Ղազարյան  Շին» ՍՊ ընկերությունները ենթարկվել են վարչական պատասխանատվության։

Խախտման վերացման վերաբերյալ «Ճան Շին» ՍՊ ընկերության  տնօրենին տրվել է պարտադիր կատարման ենթակա ցուցում։

  • Կիսվել: