ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Զոհրաբ Մնացականյանը Լիտվայի արտգործնախարարին ներկայացրել է շփման գծում առկա իրավիճակը

Զոհրաբ Մնացականյանը Լիտվայի արտգործնախարարին ներկայացրել է շփման գծում առկա իրավիճակը

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսին է ներկայացրել Ադրբեջանի սանձազերծած գործողությունների հետևանքով արցախա-ադրբեջանական շփման գծում առկա իրավիճակը։ Այս  մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հայտնել է Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:

«Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, որն իր գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ լայնամասշտաբ ռազմական գործողության սանձազերծման հետևանքով արցախա-ադրբեջանակն շփման գծում ստեղծված իրավիճակը»,- գրել է Մկրտչյանը:

  • Կիսվել: