հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ժողովուրդը պետք է տեր կանգնի խաղաղությանը. Փաշինյան

Ժողովուրդը պետք է տեր կանգնի խաղաղությանը. Փաշինյան

Զինված ուժերի բարեփոխման ուղղությամբ շատ մեծ քայլեր ենք կատարում։ Այս  մասին այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ Գորիսում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Առաջինն արձանագրեմ, որ մենք ունենք խաղաղություն։ Սակայն պետք է նաև արձանագրենք, թե ինչի համար է մեզ անհրաժեշտ բանակը։ Բանակը մեզ պետք է մեր երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը ու քաղաքական կայունությունը պահպանելու համար։ Մենք ունենք խաղաղություն, սակայն ժողովուրդը նաև պետք է տեր կանգնի այդ խաղաղությանը։

Որովհետև եթե խաղաղությանը տիրություն չարվեց, շատ արագ այն քարուքանդ կլինի ու կդառնա լրիվ ուրիշ բան։ Մեր աչքի առաջ տեսնում ենք, որ տասնամյակներով կայուն խաղաղ երկրները ընդամենը օրերի ընթացքում հայտնվում են ինչ կարգավիճակում։ Դրա համար մեր խնդրանքն է ձեզ հունիսի 7-ին գնալ ընտրատեղամաս ու տեր կանգնել խաղաղությանը»:

  • Կիսվել: