շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ժողովուրդը պետք է դատի Հայաստանի բոլոր ժամանակների ղեկավարներին. Փաշինյան

Ժողովուրդը պետք է դատի Հայաստանի բոլոր ժամանակների ղեկավարներին. Փաշինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր նախընտրական քարոզարշավը սկսել է Արմավիրի մարզից: ՀՀ վարչապետի պաշտոնակատար, ՔՊ ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը Փարաքար համայնքում էր. նա հանդիպում ունեցավ փարաքարցիների հետ, նշեց, որ 2018 թ. ժողովրդից ստացել է թավշյա մանդատ, բայց հիմա հայցում է երկաթե և պողպատե մանդատ: «2021 թ. հունիսի 20-ին դուք որոշելու եք, մենք ձեր որոշումն ի կատար ենք ածելու: Եթե ձեր որոշումը լինելու է, որ մենք պետք է շարունակենք առաջնորդել երկիրը, այդպես էլ կանենք»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ժողովուրդը երկրի տիրոջ զգացողությունը չպետք է կորցնի:

Փաշինյանի հաջորդ կանգառը Էջմիածնում էր. «Այս ընտրությունների ամենակարևոր որոշելիքը հետևյալն է. ժողովուրդը պետք է դատ անի, պետք է դատի Հայաստանի բոլոր ժամանակների ղեկավարներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Նիկոլ Փաշինյանին: Գնացեք ու արեք ձեր դատը: Ինքս ենթակա եմ ձեր ցանկացած դատավճռին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: 

  • Կիսվել: