ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Ժողովուրդը ձեզ չի ներելու, եթե կարող էիք օգնել Ռուբեն Ռուբինյանին և չեք արել. Վարդանյան

Ժողովուրդը ձեզ չի ներելու, եթե կարող էիք օգնել Ռուբեն Ռուբինյանին և չեք արել. Վարդանյան

Այսօր ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն անդրադարձավ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցչի գործառույթներին, ինչպես նաև կարևորեց Ռուբեն Ռուբինյանին այս հարցում աջակցելը:

«Եթե Ռուբեն Ռուբինյանը հաջողի, դա կլինի Ռուբեն Ռուբինյանի հաջողությունը: Այստեղ կան փորձառու դիվանագետներ, թուրքագետներ, որոնք կարող են օգնել: Հավատացնում եմ ձեզ, ժողովուրդը ձեզ չի ներելու, եթե իմանաք, որ կարող էիք օգնել Ռուբեն Ռուբինյանին, և դա դուք չեք արել: Եթե կարող եք օգնել, օգնեք, եթե ոչ, ուրեմն առնվազն ճիշտ կլինի՝ չխանգարեք»,- ասաց Վարդանյանը:

Նշենք, որ այսօր ընդդիմադիր պատգամավորները ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին մեղադրեցին Թուրքիայի ազդեցության գործակալ լինելու մեջ:

  • Կիսվել: