ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ժողովուրդն է որոշելու, թե երբ պիտի փոխվի այս իշխանությունը. Վանեցյան

Ժողովուրդն է որոշելու, թե երբ պիտի փոխվի այս իշխանությունը. Վանեցյան

Ի տարբերություն իշխանությունների՝ մենք փողոցային ավանտյուրիստներ չենք, մենք պետք է ժողովրդի աջակցությամբ հասնենք սրանց հեռացմանը։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում ՛՛Դիմադրության՛՛ շարժման հանրահավաքի ժամանակ ասաց ՛՛Հայրենիք՛՛ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Վանեցյանը։

՛՛Ժողովուրդն է որոշելու, թե երբ պիտի փոխվի այս իշխանությունը, երբ ժողովուրդը վճռական դուրս եկավ, մենք առաջնորդելու ենք այդ պայքարը՛՛,-նշեց նա:

Վանեցյանը նաև հավելեց, որ իշխանությունների ցանկությունն իրենց պայքարի առաջնորդներին ձերբակալելն է: ՛՛Կարո՛ղ ենք կառավարության շենք, ԱԺ գրավել. սրանց ուզածը դա է, որ ձերբակալեն պայքարի առաջնորդներին՛՛,-ընդգծեց ԱԺ պատգամավորը:

 

  • Կիսվել: