ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Ժողովուրդ»․ Կապացուցեմ՝ Հայկ Մարությանը ստում է, նա իր տեղում չէ․ Արմեն Բեգոյան

«Ժողովուրդ»․ Կապացուցեմ՝ Հայկ Մարությանը ստում է, նա իր տեղում չէ․ Արմեն Բեգոյան

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Նախկին տնօրեն Արմեն Բեգոյանն «Ժողովուրդ» օրաթերթիի հետ զրույցում մի քանի մանրամասներ ներկայացրեց իր հեռանալուց , ապա անդրադարձավ նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ ավագանու նիստում հնչեցրած հայտարարություններին։

Մասնավորապես, երեկ նիստի ժամանակ ավագանու մի քանի անդամներ հետաքրքրվեցին ՀՈԱԿ-ի տնօրենի մրցույթից, նախկին ղեկավարի հետ հարաբերություններից և այդ ամենի մեջ իր կնոջ դերակատարմանը, որին ի պատասխան Հայկ Մարությանը նշել էր․ «Չգիտեմ՝ աղջիկներն իրենց մեջ ինչ չեն կիսել։ Մենք ունենք շատ մեծ ծրագիրը, որը ԵՄ-ից իմ կինն իր ընկերներով բերել է Երեւան: 5.3 մլն եվրոյի ծրագիր է: Այսինքն ինքը միշտ, նաեւ իմ քաղաքապետ դառնալուց առաջ, հիմա էլ, նաեւ իմ բոլոր ընկերները օգնում են ինձ շատ հարցերում»։
Այսօր Հայկ Մարությանի հայտարարությունների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՈԱԿ-ի նախկին ղեկավար Արմեն Բեգոյանի հետ։ «Ես «Թափառող կենդանիների վնասազերծման» կենտրոնը լքել եմ, դեկտեմբերի 20-ին եմ նշանակվել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն։ Ինձ դեռևս ամռանն էին խնդրել գնալ այդ կենտրոն և ես կես տարի զբաղված եմ եղել դրա ստեղծումով։ Թափառող կենդանիների վնասազերծման ՀՈԱԿ-ը մինչև իմ գնալը, փոխտնօրենն էր ղեկավարում։ Կարող եմ ասել, որ այդ ՀՈԱԿ-ը նորմալ աշխատել է, քանդվել է քաղաքապետի տիկնոջ թեթև ձեռքով։ Ես ասում եմ, ինքը ժխտում է, բայց ես շատ բան ունեմ ասելու ու իմ ասածները շատ հեշտ ապացուցելի են։ Յուրաքանչյուրը, ով ցանկություն ունի իմանալ ճշմարտությունը, կարող է իմանալ ՀՈԱԿ-ի  աշխատակիցներից։ Մարությանի կինն այնպիսի պահանջներ է դրել, ուղղակի տեռորի է ենթարկել այդ կազմակերպության ղեկավար կազմին,  բոլորը հրաժարական տվեցին, գնացին», – նշեց նա։

Բեգոյանը չցանկացավ անդրադառնալ Մարուքյանի արտահայտություններին, սակայն նշեց․ «Ես ստիպված պետք է իջնեմ այդ մակարդակին և մի բան ասեմ։ Առավոտյան գնում ես աշխատանքի ու  աշպատակազմի ղեկավարը քեզ ասում բոլորի ներկայությամբ ասում է՝  «Սենյակիցդ անմիջապես դու արի», ավելին, երբ իմացան, որ բոլոր աշխատողները հեռանում են, ասացին՝ այլևս չեք կարող քաղաքապետարանի որևէ կառույցում աշխատել։ Ես այդպիսի բան չէի տեսել։ Իմ պայքարը իմ պաշտոնի համար չէ, ինձ խնդրել էին, որ գամ այդտեղ։ Քաղաքապետը ստում է, ելույթում ասում է՝ շինարարությունն այնպիսի տեղ է, որ կոյուղի չկա։ Նա ընդհանրապես տեղում չէ, նա չգիտե, որ ինքն է տրամադրել այդ տեղը, ինքը չգիտի՞, որ այդ շինարարությունը քաղաքապետարանն է անում, իրենք են անում, իրենք են հայտարարել մրցույթը, դիզայնի տարբերակն ինքն է առաջարկել։ Նա չգիտի, որ ՀՈԱԿ-ի տնօրենը չի կարող որոշել՝ Երևանի հողերում ինչ սարքի, նա կամ չգիտե կամ ստում է ուղղակի»։

Բեգոյանը հայտարարեց նաև, թե ինչ քայլերի է պատրաստվում դիմել։ «Ես պատրաստվում եմ ապացուցել, որ Հայկ Մարությանը ստում է։ Բազմաթիվ մարդիկ կան, ում տեռորի են ենթարկել և իրենք ստիպվախ լքել են պաշտոնը», – հավելեց նա»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: