չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
«Ժողովուրդ»․ Ինչ է ասել մասնավոր պարզաբանման ժամանակ Մանե Գևորգյանը

«Ժողովուրդ»․ Ինչ է ասել մասնավոր պարզաբանման ժամանակ Մանե Գևորգյանը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ վարչապետի տեսաուղերձից դուրս մնացած կադրերի շուրջ աղմուկը չի դադարում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ տեսանյութի տարածումից հետո՝ Հանրային հեռուստաընկերության աշխատողների հետ մասնավոր պարզաբանման ժամանակ, վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանն ասել է, թե՝ ասել են՝ «ռեք ենք», ինքը չգիտի` դա ինչ է, եւ եթե ասեին՝ լայվ ենք, ապա կզգուշացներ վարչապետին: Սակայն մամուլի խոսնակը մեզ հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել` միայն ասելով, թե տեսաուղերձից 20 վայրկյան առաջ իմացել են, որ իրենք «լայվ» են:»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: