ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Ժողովուրդ»․ Ի՞նչ են քննարկել Գագիկ Ծառուկյանն ու Նիկոլ Փաշինյանը

«Ժողովուրդ»․ Ի՞նչ են քննարկել Գագիկ Ծառուկյանն ու Նիկոլ Փաշինյանը

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել են գրում է «Ժողովուրդ» թերթը:

«Ըստ մեր աղբյուրների` նրանց հանդիպումները վերջին շրջանում հաճախադեպ են դարձել, նույնիսկ շաբաթվա ընթացքում մի քանի անգամ են հանդիպել:

Փաշինյան-Ծառուկյան հանդիպման ժամանակ քննարկվել են ամենատարբեր հարցեր` առանցքայինը, սակայն, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ հարցն է եղել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մանրամասներ ճշտել Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից: Նա չհերքեց հանդիպման մասին լուրը, բայց մանրամասներ չփոխանցեց` ասելով. «Տեղեկատվությանը չեմ տիրապետում»:

Հայտնի է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի շտապում ասել, թե ինչպես կքվեարկի ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման վերաբերյալ հարցի քննարկմանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: