շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ժողովրդավարությունը շատ պարագներում խանգարում է երկրի անվտանգությանը, ես չեմ վախենում խոսել դրա մասին․ Սերժ Սարգսյան

Ժողովրդավարությունը շատ պարագներում խանգարում է երկրի անվտանգությանը, ես չեմ վախենում խոսել դրա մասին․ Սերժ Սարգսյան

Ես չեմ կարող ասել, թե Հայաստանի կառավարիչներն ինչ քաղաքականություն են վարում, որովհետեւ քաղաքականություն վարել, նշանակում է շարադասել, աստիճանակարգել, եթե ավելի պարզ ասեմ՝ գլխավորը կարեւորից տարբերակել, առաջնահերթությունները նշել եւ այդ ուղղությամբ շարժվել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

« Ես կարող եմ ասել, որ մեր ժամանակ գլխավորը երկրի անվտանգության ապահովումն է: Եկել են, ասում են ժողովրդավարություն, եթե գլխավորը դա է, ապա արդյունքները մենք տեսնում ենք։ Եթե գլխավորը կոռուպցիայի դեմ պայքարն է, ապա արդյունքը տեսնում ենք: Տեսնում ենք Ղարաբաղի կորուստ, տեսնում ենք  Հայաստանի տարածքային կորուստներ, խոսքի ազատության սահմանափակումներ, քաղբանտարկյալներ և այլն»,-ասաց նա:

Հարցին՝ այդ կորուստները կոռուպցիայի դեմ պայքարի կամ ժողովրդավարության հետեւա՞նքն են. երրորդ նախագահը պատասխանեց. «Այո, ժողովրդավարությունը շատ պարագներում խանգարում է երկրի անվտանգությանը  և  ես չեմ վախենում խոսել դրա մասին։ Դրանք հակադրության մեջ են մտնում»,- ասաց Սարգսյանը։

  • Կիսվել: