չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ժողովրդավարության հիմքը բարեկեցությունն է. պատգամավոր

Ժողովրդավարության հիմքը բարեկեցությունն է. պատգամավոր

Կարծում եմ՝ ժողովրդավարության հիմքը բարեկեցությունն է: Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում Դիմադրություն շարժման կազմակերպած քննարկման ժամանակ ասաց ԱԺ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր  Թադեւոս Ավետիսյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Երբ կան աղքատ, վատ ապրող, սոցիալական բեռի տակ կքած քաղաքացիներ, որոնք կազմում են ազգաբնակչության 50 տոկոսից ավելին, բացառված է այդտեղ ունենալ ժողովրդավարություն, անվտանգություն եւ կայուն զարգացում:

Չորս տարի առաջ խոստանում էին ամեն ինչ: Աղքատին ասում էին` վերացնելու ենք աղքատությունը, միջին խավին ասում էին, որ դու ավելի լավ ես ապրելու, ասում էին` երջանկություն ենք բերելու ընտանիքներին, գործազրկությունը կրճատելու ենք անհամեմատ, նպաստից տանելու ենք աշխատանք: Եկավ սկիզբը, ասում էին` դե, նոր ենք սկսել, եկավ հաշվետվության պահը, մարդիկ վեր կացան իրավաչափ բողոքելու: Վերջում պարզվեց՝ իշխանությունը մարդկանց մեղադրում է լոդրության մեջ՛՛:

Ըստ պատգամավորի՝ քաղաքական դրդապատճառներից ելնելով՝ իշխանությունը բարձր եկամուտ ունեցողների հարկային բեռը վերցրեց, դրեցին ցածր եկամուտ ունեցողների վրա` ավելի խորացնելով նրանց խնդիրները:

  • Կիսվել: