շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
ԺՀԿ-ն դիմում է գործող իշխանություններին՝ եկել է սթափվելու ժամանակը

ԺՀԿ-ն դիմում է գործող իշխանություններին՝ եկել է սթափվելու ժամանակը

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ իշխանություններին սթափության կոչ անելով:

Հայտարարությունը՝ ստորև.

՛՛«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության հիմնադիրները 1996թ-ից արել են հնարավորը Հայաստան պետությունն օրենքի երկիր դարձնելու համար, որտեղ կստեղծվեր մարդկանց արժանապատիվ ապրելու հնարավորություն և յուրաքանչյուր քաղաքացի իրեն կզգար երկրի տեր և ժողովրդի անվտանգությունն անխոցելի կլիներ։

2018թ առերևույթ թվում էր, որ վերջապես դրան հասնելու հնարավորություն ստեղծվեց, ցավոք հույսերը չարդարացավ և շարունակվեց երկրի աղետալի ընթացքը, որին աջակցում են ոչ միայն նախկինները՝ իշխանությունը վերստին զավթելու ագրեսիվ մոլուցքով, այլև մնացած քաղաքական ուժերը՝ անգործությամբ ու անտարբերությամբ։

ԺՀԿ-ն պատերազմից հետո փորձեց քաղաքական դաշտում համախմբել երկրում ստեղծված վիճակով մտահոգ քաղաքական ուժերին և կանխել պետությունը կազմաքանդող աղետալի ընթացքը, որը շարունակվում է նույնիսկ արտաքին թշնամու ագրեսիվ ոտնձգությունների դեպքում։

ԺՀԿ-ն դիմում է գործող իշխանություններին՝ եկել է սթափվելու ժամանակը, պետք է հայտարարվի ռազմական դրություն, ինչի արդյունքում կհետաձգվի ԱԺ արտահերթ ընտրությունները, որով կկանխվի արտահերթ ընտրությունների ժամանակ հնարավոր քաղաքացիական արյունալի բախումները։ Միաժամանակ, իշխանությունները պետք է նախաձեռնեն ազգային համաձայնության ժամանակավոր անցումային արհեստավարժ կառավարություն ձևավորելու գործընթացը։

Ժամանակավոր կառավարությունը մեկ տարվա ընթացքում պետք է ընդունի նոր սահմանադրություն, կուսակցությունների մասին և ընտրական նոր օրենքները, որից հետո միայն անցկացնել արտահերթ ընտրություններ՛՛։

 

  • Կիսվել: