ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ժամը 12:00-ին շտապ հավաք՝ արդարադատության նախարարության առջև.Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)

Ժամը 12:00-ին շտապ հավաք՝ արդարադատության նախարարության առջև.Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը շտապ հավաք է հրավիրում Արդարադատության նախարարության մոտ։ Նա, ներկայացնելով պահանջները, ասաց` հրապարակել հունվարի 11-ին ստորագրվելիք պայմանագրի նախագիծը։

Մելիքյանը նշեց, որ այս պահին Արդարադատության նախարարության դիմաց մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացված, որն ըստ նրա՝ նշան է այն բանի, որ ժողովուրդն իսկապես անելիք ունի Արդարադատության նախարարությունում:

«Այստեղ պետք է հարցեր ուղղել հենց Արդարադատության նախարարին կապված այն բավական ճշմարտանման տեղեկության հետը, որը երեկ մամուլում տարածվեց, թե հունվարի 11-ին ստորագրվելիք փաստաթղթի տեքստն արդեն պատրաստ է և գտնվում է նախարարությունում՝ գաղտնի ռեժիմով և դրա նպատակը ՀՀ Սահմանադրությանը, դրա որոշ դրույթների համապատասխանեցումն է»,- ասաց նա և հավելեց, որ նախարարության դիմաց կուտակված ոստիկանական 

Նշենք, որ Ադրարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնել է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը որևէ պայմանագիր չի ստացել որևէ ընթացակարգի շրջանակում։

«Ցավոք, ապատեղեկատվությամբ մարդկանց նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու գործելաոճը չի դադարում։

«ՀՀ արդարադատության նախարարությունը որևէ պայմանագիր չի ստացել որևէ ընթացակարգի շրջանակում։ Մամուլում տարածվող տեղեկությունը սուտ է»,- մասնավորապես, գրել է նա։

  • Կիսվել: