Ժամը 11-ի դրությամբ Եղեգիսում քվեարկել է ընտրողների 9,48, Արենիում՝ 6,17 տոկոսը
Վայոց Ձորի Եղեգիս խոշորացված համայնքում ժամը 11-ի դրությամբ քվեարկության իրավունք ունեցող 4 632 քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 439-ը կամ 9,48 տոկոսը:
Արենի խոշորացված համայնքում քվեարկության իրավունք ունեցող 8 196 քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 506-ը կամ 6,17 տոկոսը:
Եղեգիս խոշորացված համայնքը ներառում է 12 գյուղ, Արենի խոշորացված համայնքը՝ 9 գյուղ: