կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Ժամանակն է, որ Հայաստանն իր խոսքերն ամրագրի թղթի վրա». Ալիև

«Ժամանակն է, որ Հայաստանն իր խոսքերն ամրագրի թղթի վրա». Ալիև

Խաղաղ բանակցությունների վերաբերյալ մեր դիրքորոշումը պարզ է, տրամաբանական, հիմնված է միջազգային իրավունքի վրա։ Կարծում եմ, որ այդ սկզբունքներով, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա, կարող է ստորագրվել խաղաղության պայմանագիր։ Ամեն դեպքում, կարծում եմ, նման հնարավորություններ կան։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՝ առաջին կիսամյակում երկրի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին նվիրված խորհրդակցության ժամանակ, տեղեկացնում է ԱՊԱ-ն:

Նշվում է, որ Ալիևն ասել է, որ բանակցությունների վերջին փուլերը, ինչպես նաև մի քանի օրից բարձր մակարդակով ծրագրվող շփումները նպատակ ունեն է՛լ ավելի մոտենալ խաղաղ համաձայնագրին:

՛՛Մենք դա ցանկանում ենք, մենք առաջ ենք քաշել այդ նախաձեռնությունը, սակայն, մեկ անգամ ևս ասում եմ, որ ամեն ինչ մեզնից կախված չէ, հակառակ կողմը նույնպես պետք է պատրաստ լինի դրան և պետք է բառերով շարադրվող սկզբունքները տեղափոխի նաև թղթի վրա՛՛,-նշել է Ադրբեջանի նախագահը:

Նա նաև հավելել է. ՛՛Եթե անցյալ տարվա հոկտեմբերին նա (Հայաստանը – խմբ.) ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու սահմանները, ապա այս տարվա մայիսին է՛լ ավելի հեռուն գնաց՝ պաշտոնապես ճանաչելով Ադրբեջանի տարածքի պարամետրերը՝ ներառյալ Ղարաբաղն ու անկլավային գյուղերը։ Սա պետք է գնահատել որպես դրական փաստ։ Հիմա ժամանակն է, որ այդ նույն խոսքերը թղթի վրա էլ ամրագրվեն, ստորագրություններ դրվեն և հարաբերությունները կարգավորվեն: Համենայն դեպս՝ մենք կշարունակենք մեր ջանքերն այդ ուղղությամբ՛՛:

  • Կիսվել: