հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ժամանակն է, որ ԱՄՆ-ն հասկանա, որ մեր քաղաքականությունն Ադրբեջանի նախագահին քաջալերում է լարել ռազմական իրավիճակը. Շիֆ

Ժամանակն է, որ ԱՄՆ-ն հասկանա, որ մեր քաղաքականությունն Ադրբեջանի նախագահին քաջալերում է լարել ռազմական իրավիճակը. Շիֆ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը գրառում է կատարել ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ սահմանը հատելու վերաբերյալ, տեղեկացնում է VOA-ն:

Շիֆը, մասնավորապես, նշել է. ՛՛Սա ևս մեկ վտանգավոր և սադրիչ գործողություն է, որը կարող է հանգեցնել կյանքերի հետագա կորստի: Միացյալ նահանգների համար ժամանակն է հասկանալու, որ մեր քաղաքականությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին քաջալերում է լարել ռազմական իրավիճակը՝ մեծացնելով ևս մեկ պատերազմի ռիսկը՛՛:

Հաղորդվում է նաև, որ Շիֆը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին հորդորել է առավել լայնորեն ներգրավվել Մինսկի խմբի ձևաչափում, որն այժմ ավելի քան երբևէ կարևոր է:

՛՛Մենք չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրենք մի ազգի, որը սովորաբար ներգրավվում է մարդու իրավունքների խախտումներում և ոտնահարում իր հարևանների ինքնիշխանությունը՛՛,-հավելել է կոնգրեսականը:

 

  • Կիսվել: