կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ժամանակն է ասելու, որ Եվրոպան Բաքուն չէ․ այն ժողովրդավարության կողմն է, որը կիսում է Հայաստանի հետ․ ֆրանսիացի եվրախորհրդարանական

Ժամանակն է ասելու, որ Եվրոպան Բաքուն չէ․ այն ժողովրդավարության կողմն է, որը կիսում է Հայաստանի հետ․ ֆրանսիացի եվրախորհրդարանական

Եվրախորհրդարանում ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամին իր ելութում դատապարտել է Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովի այն խոսքերը, թե Հայաստանը ղեկավարում են արյունարբու ֆաշիստներ են և նրանց տեղը Եռաբլուրն է։

«ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովը գրել է, որ 1992 թվականից ի վեր Հայաստանը ղեկավարում են արյունարբու ֆաշիստները, և նրանք բոլորը կմնան ֆաշիստներ, քանի դեռ իրենց չեն ուղարկել Եռաբլուր։

Եռաբլուրը հայկական զինվորական գերեզմանոց է, որտեղ ադրբեջանական բռնությունների հետևանքով վերջին տարիներին հուղարկավորել են հազարավոր 20-ամյա երիտասարդների, որոնք ոչինչ չեն խնդրել, քան խաղաղ ապրել իրենց ժողովրդի հողում: Այսօր Ադրբեջանը սպառնում է Հայաստանի Հանրապետության տարածքին։

Ալիևը խաղաղ բնակչությանը պահել է շրջափակման մեջ, ագրեսիա է իրականացրել՝ օգտագործելով կասետային զինամթերք, իրականացրել էթնիկ զտումներ, իսկ Եվրահանձնաժողովը նրան հռչակել է հուսալի գործընկեր և ավելացրել է գազի գնումները։ Եվ նա իրեն լիովին արդարացված էր զգում։

Ժամանակն է, որ հասկանանք, որ Եվրոպան այլևս լռելու իրավունք չունի, ժամանակն է գործելու, ժամանակն է Սադիգովին ասելու, որ Եվրոպան Բաքուն չէ, որ այն ժողովրդավարության, ազատության և քաղաքակրթության կողմն է, որը կիսում ենք Հայաստանի հետ»,- հայտարարել է եվրախորհրդարանականը։

  • Կիսվել: