կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
Եթե Փաշինյան-Ալիև հանդիպման պայմանավորվածություն լինի՝ մենք կտեղեկացնենք․ Պեսկով

Եթե Փաշինյան-Ալիև հանդիպման պայմանավորվածություն լինի՝ մենք կտեղեկացնենք․ Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում մեկնաբանել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջիկա բանակցությունների մասին տեղեկությունները։

«Եթե նման պայմանավորվածություն ձեռք բերվի, մենք այդ մասին ժամանակին կտեղեկացնենք», - ասել է նա։
 
Ավելի վաղ գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը կարող է կայանալ նոյեմբերի առաջին տասնօրյակում Մոսկվայում: Ըստ նույն աղբյուրի` բանակցությունների արդյունքում նախատեսվում է եռակողմ հայտարարություններ ստորագրել։
 
Հիշեցնենք` Պուտինի Փաշինյանի ու Ալիևի նախորդ հանդիպումը կայացել էր Մոսկվայում այս տարվա հունվարին։

  • Կիսվել: