ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ժամանակավորապես կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեների, Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի մի հատվածի գազամատակարարումը

Ժամանակավորապես կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեների, Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի մի հատվածի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 20-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 1, 1/1, 1/2 բազմաբնակարան շենքերի,  ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն` Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: