ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չներկայանալու դեպքում կվճարվի նաև առաջին օրվա համար. ԱԺ-ն ամբողսջությամբ ընդունեց նախագիծը

Ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չներկայանալու դեպքում կվճարվի նաև առաջին օրվա համար. ԱԺ-ն ամբողսջությամբ ընդունեց նախագիծը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Կողմ քվեարկեց 76, ձեռնպահ՝ 3 պատգամավոր: 

Նշենք՝ նախագծով առաջարկվում է վարձու աշխատողին ժամանակավոր անաշխատունակության  պատճառով աշխատանքի չներկայանալու դեպքում վճարել նաև առաջին օրվա համար` աշխատավարձի 80 տոկոսի չափով: Գործող կարգավորումների համաձայն` նպաստը վճարվում է` սկսած ժամանակավոր անաշխատունակության երկրորդ օրվանից:

  • Կիսվել: