հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
«Ժամանակ»․ Ուշագրավ կետ Պետական գույքի կառավարման ծրագրում

«Ժամանակ»․ Ուշագրավ կետ Պետական գույքի կառավարման ծրագրում

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ներկայացրել է Պետական գույքի կառավարման 2021-2023թթ. ծրագիրը, որը ընդհանուր բնույթի դատողություններից կազմված փաստաթուղթ է: Հետաքրքիրն այն է, որ ծրագրում կա այսպիսի կետ. «Պետական կարիքները բավարարող գույքը հիմնականում ենթակա չէ մասնավորեցման»: Սա նշանակում է, որ նույնիսկ պետական կարիքների բավարարմանը ծառայող գույքը կարող է սեփականաշնորհվել:

Այսպիսի քաղաքականության արդյունքում է, որ այսօր պետական շատ հաստատություններ գործում են մասնավորից վարձակալած տարածքներում, և պետական բյուջեից վճարվում են հսկայական գումարներ, թեև այդ տարածքները նախկինում եղել են պետական, բայց սեփականաշնորհվել են»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: