երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Ժամանակ»․ Սերժ Սարգսյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հազիվ երեք տարի դիմանա

«Ժամանակ»․ Սերժ Սարգսյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հազիվ երեք տարի դիմանա

«Ժամանակ» թերթը գրում է. «Անցած տարեվերջին «Հարսնաքարում» ՀՀԿ-ականների ամանորյա միջոցառման ժամանակ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը բավական ոգևորել է կուսակիցներին:

Խոսելով առաջիկայում սպասվող ներքաղաքական զարգացումների մասին՝ Սարգսյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հազիվ երեք տարի դիմանա, և այդ ժամանակ բոլորը կտեսնեն, թե նա որտեղ կհայտնվի:

ՀՀԿ-ականների այն մասին, որոնք համարում են, որ իշխանափոխության հարցը պետք է լուծել հենց այս տարի, նման կանխատեսումը այնքան էլ դուր չի եկել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: