հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Ժամանակ»․ 100 լիբանանահայ ընտանիք տեղափոխվել է Հայաստան

«Ժամանակ»․ 100 լիբանանահայ ընտանիք տեղափոխվել է Հայաստան

«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ լիբանանյան մեր աղբյուրի՝ վերջին երեք ամիսների ընթացքում Լիբանանից Հայաստան մշտական բնակության է եկել մոտ 100 լիբանանահայ ընտանիք:

Հայաստան տեղափոխվելու ցանկություն ունեցողների թիվը անհամեմատ մեծ է, բայց դրան խանգարում է այդ երկրում շարունակվող ֆինանսական ճգնաժամը: Մարդիկ չեն կարողանում ստանալ բանկերում ունեցած իրենց ավանդները և վաճառել անշարժ և շարժական գույքը: Բայց բոլոր լիբանանահայերի մոտ հասունացել է այն միտքը, որ այդ երկրում ճգնաժամը այլևս անհաղթահարելի է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: