երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Զգուշացեք ստոր պայմանավորվածություններից, նպատակ է դրված Հայաստանը զրկել բանակից. Բագրատյան

Զգուշացեք ստոր պայմանավորվածություններից, նպատակ է դրված Հայաստանը զրկել բանակից. Բագրատյան

Արցախում հենց գետինը չորանա, սկսվելու է պատերազմ: Արցախն իր փոքրիկ բանակով դեռ իրեն պահում է, այդ պատերազմի ժամանակ մենք պետք է օգնության հասնենք, բայց մի պրոբլեմ ունենք՝ ՀՀ իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոնք պետք է հեռանան: Այս մասին այսօր Ազգային ժողովի մոտ ՛՛Միասին՛՛ շարժման հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նրա խոսքով՝ ունենք ՛՛վախկոտ իշխանություններ, որոնք գաղտնի պայմանավորվածություններ ունեն թուրքերի հետ՛՛:

՛՛Դեռ ինչեր են բացահայտվելու տասնամյակներ հետո՛՛,-նշեց Բագրատյանը:

Նա նաեւ հավելեց. ՛՛Թուրքն ասում է՝ ես պետք է պոստ դնեմ, որ ստուգեմ, թե Արցախ ինչ է գնում: Իրեն պետք է մի վեց-յոթ ամիս վստահ լինել, որ Արցախ զենք չի գնում, որ հետո վստահ լինի, որ փոքրաթիվ ուժերով Արցախը կջնջի: Ռուսներն ասում են՝ թույլ չենք տա, որ պոստ լինի: Եվ ի՞նչ, Նիկոլն ասում է՝ մի քիչ առաջ եկեք, Տեղն ու Կոռնիձորը գրավեք, այնտեղ ձեր պոստը դրեք: Սա դավաճանություն է: Այնտեղ 100 քառակուսի կմ հող է հանձնած:

Կամ ասում է՝ սահմանների հսկումը պետք է տամ սահմանապահներին: Հայաստանի 847 բնակավայրից 400-ը սահմանամերձ է: Այսինքն՝ դու զորքը վերացնում ես: Սա էլ է խոստում տված, որ մենք կունենանք փոքր զորք, մի 10-20 հազար՝ 12 գնդացիրով, եւ վերջ: Զգուշացեք այս ստոր պայմանավորվածություններից: Նպատակ է դրված Հայաստանը զրկել բանակից, դրա համար ամբողջ օրը գեներալ են գլխատում, ասում են՝ դուք դասալիք եք...՛՛:

  • Կիսվել: