երկուշաբթի, փետրվար 17
17 / 2 / 2025
Զգալի առաջընթաց է գրանցվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցություններում. Բայրամով

Զգալի առաջընթաց է գրանցվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցություններում. Բայրամով

Զգալի առաջընթաց է գրանցվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցություններում։ Այս մասին ԵԱՀԿ նախարարական խորհրդի 31-րդ հանդիպմանն ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

Ըստ աադրբեջանական ԶԼՄ-ների՝ նա, մասնավորապես, նշել է. «Սահմանազատման հարցերով համապատասխան հանձնաժողովների համատեղ գործունեության մասին վերջերս ուժի մեջ մտած դրույթը կապահովի սահմանազատման հաջորդ փուլերի իրականացումը։ Բացի այդ, զգալի առաջընթաց է գրանցվել երկկողմ համաձայնագրի նախագծի տեքստի մշակման գործում»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ 90 տոկոսն արդեն համաձայնեցված է։

  • Կիսվել: