կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
Զենքի շուրջ նոր համաձայնագրեր չունենք ՌԴ-ի հետ, գոյություն ունեցող պայմանագրերի շուրջ թարմացումներ են կատարվում. Գրիգորյան

Զենքի շուրջ նոր համաձայնագրեր չունենք ՌԴ-ի հետ, գոյություն ունեցող պայմանագրերի շուրջ թարմացումներ են կատարվում. Գրիգորյան

Ռուսաստանի հետ զենքի շուրջ պայմանագրային պարտավորությունները չեն կատարվել։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ 

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք նոր համաձայնագրեր չունենք ՌԴ-ի հետ, գոյություն ունեցող պայմանագրերի շուրջ թարմացումներ են կատարվում՛՛:

Ըստ Գրիգորյանի՝ 2021 թվականից ի վեր կնքվել են զենքի մի քանի պայմանագրեր, որոնք չեն կատարվել:

՛՛Այժմ դրանց մի մասը վերանայվում է՛՛,-ասել է ԱԽ քարտուղարը:

ԱԽ քարտուղարը հավելել է. ՛՛Պայմանագրերը չեն փոխվելու։ Զենքի մասին չեմ ուզում մանրամասն խոսել, որովհետև դրա մասին չարժե մանրամասն հրապարակային խոսել, բայց ընդհանուր առմամբ պայմանագրեր ենք ունեցել։ Եթե պայմանական ասեմ, ապա նախկինում 4 միավոր զենք էինք ուզում, հիմա 2 միավոր ենք ուզում՛՛:

  • Կիսվել: