հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ ուղիղ բանակցությունների

Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ ուղիղ բանակցությունների

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Անդրեյ Սիբիգան նշում է, որ նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է ուղիղ բանակցությունների Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Այդ մասին նա ասել է հեռուստամարաթոնի ժամանակ։

«Մենք կողմ ենք պատերազմի ավարտին և խաղաղ բանակցություններին: Եվ Ուկրաինայի նախագահը պատրաստ է Պուտինի հետ ուղիղ բանակցությունների. նա չի վախենում խոսել օրակարգի որևէ կետի մասին: Իհարկե, առանց վերջնագրերի և հաստատակամորեն», – ընդգծել է Սիբիգան:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

  • Կիսվել: