ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Զատուլինը միմյանց աջակցելու կոչ է արել Հայաստանին եւ Ռուսաստանին

Զատուլինը միմյանց աջակցելու կոչ է արել Հայաստանին եւ Ռուսաստանին

«Գետանցի ժամանակ ձի չեն փոխում», այս դժվար պահին հայ եւ ռուս ժողովուրդները պետք է աջակցեն միմյանց։ Այս մասին տեսակամրջի ձեւաչափով ընթացող Լազարյան ակումբի նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ  հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Նրա խոսքով՝ հիմա դժվար ժամանակներ են, եւ Ռուսաստանն ու Հայաստանը գետանցում են կատարում։

«Բայց գետանցի ժամանակ ձի չեն փոխում։ Այս դժվարին ժամանակաշրջանում ե՛ւ ռուս, ե՛ւ հայ ժողովուրդները պետք է աջակցեն միմյանց»,-նշել է Զատուլինը։

  • Կիսվել: