շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Զատուլինն անհրաժեշտ է համարում հայ-ռուսական հարաբերությունների քննարկումը

Զատուլինն անհրաժեշտ է համարում հայ-ռուսական հարաբերությունների քննարկումը

Հայ–ռուսական հարաբերություններում ծագող հարցերն անլուծելի չեն, դրանց լուծմանն են ուղղված տարբեր մակարդակների հանդիպումներն ու համաժողովները։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ԱՊՀ գործերով Պետդումայի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։
Նրա փոխանցմամբ, օրերս Հայաստանում պետք է կայանա Լազարյան ակումբի նիստը «Հայ–ռուսական հարաբերությունների պատմական անցյալն ու ներկան» թեմայով ։
 
«Ինչպես գիտենք, նախատեսվում է նախագահ Պուտինի հանդիպումը Ալիևի և Փաշինյանի հետ։ Հույս ունեմ, որ նման քննարկումը կհանդարտեցնի Հայաստանում գտնվողներին՝ ոչ միայն կառավարությանը, այլ նաև նրան սատարող ուժերին, նկատի ունեմ Հայաստանում արևմտյան դրամաշնորհներով ապրող բլոգերներին, որոնք կապի մեջ են ամերիկյան դեսպանատան, արևմտյան երկրների դեսպանատների հետ։ Բոլորը խելքի կգան ու կմտածեն՝ ինչն են ինչի հետ փոխում», – հայտարարել է Զատուլինը։
 
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին կմեկնի Սոչի` մասնակցելու Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ սպասվող հանդիպմանը։

  • Կիսվել: