երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
«Զարյա 3»-ի կիրառման հետևանքով բեկորային վնասվածքներ է ստացել 100-ից ավելի քաղաքացի. Բագրատ Սրբազան

«Զարյա 3»-ի կիրառման հետևանքով բեկորային վնասվածքներ է ստացել 100-ից ավելի քաղաքացի. Բագրատ Սրբազան

Այս մարդիկ մեղադրյալներ չեն, այլ ապօրինի կալանավորվածներ, ովքեր հայրենիք ունեն: Այս մասին այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հունիսի 12-ի բախումների ժամանակ կալանավորված քաղաքացիների գործով դատական նիստի ժամանակ ասաց ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Այդ մարդիկ քաջ գիտակցում են, թե ինչպիսի իրականության մեջ ենք գտնվում ու դուրս են եկել պայքարի: Հունիսի 12-ին հարյուրավոր մարդիկ վիրավորվել են նռնակներից: Այդ ՛՛Զարյա 3՛՛ նռնակները, որոնք արգելված ու ժամկետանց նռնակներ են եղել, կիրառել են մարդկանց դեմ: Ոստիկանությունն ուղիղ հրահանգ է ստացել «նեռի» կողմից, ով կաշառել է մարդկանց՝ ասելով՝ այն ոստիկանները, որոնք ավելի ջանադիր են եղել, ավելիով կստանան: Մարդկանց ոչ միայն ծեծել, ջարդել են, ընդ որում՝ 10 հոգով մի հոգու, այդ թվում լրագրողների, այլև ամենավերջին ստորացնող արտահայտություններ են արել նրանց նկատմամբ: Այսօր ոչ թե այս մարդիկ, այլ ոստիկանները պետք է դատարանում լինեին՛՛:

Ըստ Բագրատ Սրբազանի՝ ՛՛Զարյա 3՛՛-ի կիրառման հետևանքով բեկորային վնասվածներ է ստացել 100-ից ավելի քաղաքացի:

՛՛Մեր հայրենակիցներից շատերն այնքան պատվախնդրություն ունեն, որ այդ մասին չեն հայտնել: Հիմա ինչ որոշում էլ կայացնեն, հետին թվով դա չի ազդելու տեղի ունեցածի վրա: Եթե արգելված չէր, առողջապահության նախարարն ինչո՞ւ է հայտնում, որ արդեն թույլատրված է: Տրամաբանությունը հուշում է, որ արգելված էր այդ նռնակների կիառումը՛՛,-նշեց նա:

 

  • Կիսվել: