կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Զարուհի Փոստանջյանը բերման ենթարկվելիա վնասվածքներ է ստացել․ Նա հիվանդանոց է տեղափոխվել

Զարուհի Փոստանջյանը բերման ենթարկվելիա վնասվածքներ է ստացել․ Նա հիվանդանոց է տեղափոխվել

«Երկիր Ծիրանի» կուսակցության հիմանդիր Զարուհի Փոստանջյանը երեկ երեկոյան ոստիկանների կողմից  բերման ենթարկվելիս մարմնական վնասվածքներ է ստացել, ժամեր անց նրան հիվանդանոց են տեղափոխել։ Կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«00։20-ի սահմաններում, ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնից ազատ է արձակվել փաստաբան, «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ում մոտ առկա են նաև մարմնական վնասվածքներ:

Զարուհի Փոստանջյանը առողջական վիճակի կտրուկ վատթարացման հետևանքով (մարմնական վնասվածքներ, սրտխառնոց, սրտխփոց, գլխապտույտ, գլխացավ, մարմնի տարբեր հատվածներում ուժեղ ցավ, և այլ անոմալիաներ) տեղափոխվել է հիվանդանոց։

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին ոստիկանները՝ ապօրինի ուժ կիրառելով, ապօրինի ազատությունից զրկելով, բերման են ենթարկել Զարուհի Փոստանջյանին՝ նրան պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչպես նաև բռնություն են կիրառել վերջինիս նկատմամբ։ Խախտվել է նաև Զ. Փոստանջյանի խոսքի և հավաքների ազատության իրավունքները»:

 

  • Կիսվել: