ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Զարթոնք»-ը սատարում է խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությանը

«Զարթոնք»-ը սատարում է խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությանը

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության  գործադիր մարմինը խստորեն դատապարտում է այս իշխանությունների որդեգրած վտանգավոր արտաքին քաղաքականությունը, հատկապես՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջատիրությունից փաստացի հրաժարվելու նախապայմանով հայ-թուրքական հաշտեցման կեղծ գործընթաց նախաձեռնելու հարցերում: Այս մասին ասված է  կուսակցության գործադիր մարմնի տարածած հաղորդագրության մեջ։

Խորհրդարանական ընդիմության նախաձեռնությամբ 2022թ. հունիսի 3-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրված, որի օրակարգում է Ազգային ժողովի՝ Հայ-ադրբեջանական և Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ   հայտարարության նախագիծը: Ներկայացված նախագծով նպատակ է դրված սահմանել  հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններին առնչվող  այն կարմիր գծերը, որոնք Հայաստանի որևէ իշխանություն չպետք է անցնի:

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը, սատարում է Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններում կարմիր գծեր սահմանելու նախաձեռնությանը:

  • Կիսվել: