ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Զարիֆն ու Լավրովը կքննարկեն ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը

Զարիֆն ու Լավրովը կքննարկեն ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքից:

՛՛Հունվարի 26-ին Մոսկվայում տեղի կունենան Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի բանակցությունները: Նախատեսվում է քննարկել միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք կարևոր հարցեր, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի շրջանում և դրա շուրջ ստեղծված իրավիճակը՛՛,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: