Զարեհ Սինանյանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի հետ
Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի հետ: Այդ մասին նշված է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջում:
Հաղորդագրության մեջ ասված է.
Այնուհետ հանձնակատարը ներկայացրել է Հայաստան-սփյուռք գործակցության ներկայիս ուղղությունները, հայկական սփյուռքի հետ աշխատանքի հիմնական շեշտադրումները՝ անդրադարձ կատարելով Ռուսաստանում հայկական համայնքային կառուցների հետ համագործակցությանը: Զարեհ Սինանյանը կարևորել է հայրենադարձության գործընթացի կազմակերպման ուղղությամբ իրականցվող քայլերը, համապատասխան օրենքի ընդունման հարցը և հայրենադարձներին առաջարկվող ամբողջական փաթեթի ստեղծումը:
Հաշվի առնելով հայկական սփյուռքի հետ արդեն ավանդկան դարձած և համակարգային գործակցության հայաստանյան փորձը՝ ռուսական կողմը հանդես է եկել նախաձեռնությամբ իրականացնել փորձի փոխանակում և խորհրդատվությունների անցկացում: Գլխավոր հանձնակատարը ողջունել է այս առաջարկը և նշել, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մշտապես պատրաստ է նման համագործակցությունների համար և մեծ սիրով կփոխանցի այն փորձը, որն այսօր նպաստում է Հայաստան-սփյուռք հարաբերությունների արդյունավետության բարձրացմանը:
Կողմերն անդրադարձ են կատարել նաև Ռուսաստանում հայերենի դասավանդման և դասաժամերի ավելացման խնդրին և պայմանավորվածություն ձեռք բերել շարունակել երկխոսությունն այս ուղղությամբ: