երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Զարեհ Սինանյանը աշխատանքային այցով մեկնել է Ուկրաինա

Զարեհ Սինանյանը աշխատանքային այցով մեկնել է Ուկրաինա

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը աշխատանքային այցով մեկնել է Ուկրաինա:

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից PrimeNews.am-ին տեղեկանցում են, որ եռօրյա այցի ընթացքում հանձնակատարը մասնակցելու է հայ երիտասարդության միության կազմակերպած Հայկական երիտասարդական ֆորումին, մի շարք հանդիպումներ է ունենալու հայ համայնքի ներկայացուցիչների, եկեղեցական, երիտասարդական շրջանակների, Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խմբի հետ:

  • Կիսվել: