ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Զարեհ Սինանյանը աշխատանքային այցով գտնվում է Վրաստանում

Զարեհ Սինանյանը աշխատանքային այցով գտնվում է Վրաստանում

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստանի Հանրապետություն:

5-օրյա այցի ընթացքում Գլխավոր հանձնակատարը կհանդիպի Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորների, Հաշտության և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլու, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլու հետ:

Թբիլիսիում, Ախալցխայում և Ախալքալաքում Զարեհ Սինանյանը կայցելի հայկական գիտական, կրթական, մշակութային կենտրոններ, դպրոցներ, եկեղեցիներ, հանդիպումներ կունենա հայ համայնքի, ԶԼՄ ներկայացուցիչների հետ, կլինի գյուղական համայնքներում:

  • Կիսվել: