երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Զապորիժիեում և Դնիպրոյում Զարուհի Սրապյանն անցկացրել է հյուպատոսական ընդունելություն

Զապորիժիեում և Դնիպրոյում Զարուհի Սրապյանն անցկացրել է հյուպատոսական ընդունելություն

Հայաստանի դեսպանության և Զապորիժիեի և Դնիպրոյի հայ համայնքների համատեղ նախաձեռնությամբ, ապրիլի 13-ին Զապորիժիեում, իսկ ապրիլի 14-ին ու 15-ին Դնիպրոյում դեսպանության հյուպատոս Զարուհի Սրապյանն անցկացրեց հյուպատոսական ընդունելություն: Այս մասին հայտնում է Ուկրաինայում ՀՀ դեպանատունը։

Վերջին ամիսներին հյուպատոսն արդեն երկրորդ անգամ է գործուղվում Ուկրաինայի նշյալ երկու քաղաքներ, օժանդակելով Դնեպրոպետրովսկի և Զապորիժեի, ինչպես նաև հարևան մարզերում բնակվող ՀՀ քաղաքացիներին տեղում օգտվելու հյուպատոսական բազմաթիվ ծառայություններից:

Երեք օրվա ընթացքում ավելի քան 120 քաղաքացիներ են սպասարկվել Հայաստանի հյուպատոսի կողմից, այդ թվում ստանալով խորհրդատվություն:

  • Կիսվել: